«Մեր դիրքերը և սահմանները, ԼՂ-ի դիրքերն ու սահմանները ռմբակոծվում են ռուսական զինատեսակներով». Ալեքսանդր Արզումանյան

«Ինձ համար անընդունելի է նման որևէ բացառություն, որ սա զուտ կոմերցիոն գործարք է: Եթե Ռուսաստանը այդ 1-2 մլրդի հույսին է մնացել, ապա շատ լուրջ խնդրներ կան: Ռուսաստանն օրական մի քանի միլիարդ կորցնում է Ուկրաինայում պատերազմին անջատողականներին աջակցելով: Կարելի էր ավելի քիչ կորցնել և Ադրբեջանին զենք չմատակարարել: Չեմ գտնում, որ հնարավոր է լինել ռազմավարական բարեկամ, լինել մեկ ռազմական դաշինքում, որով պարտավորված ես քո բարեկամին ագրեսիայի դեպքում աջակցել ու պաշտպանել և զենք վաճառել այն երկրին, որի կողմից էլ սպասվում է այդ ագրեսիան:

Մեր դիրքերը և սահմանները, Լեռնային Ղարաբաղի դիրքերն ու սահմանները ռմբակոծվում են ռուսական զինատեսակներով և դա մեզ համար մահոգիչ է և այդ մտահոգությունը մշտապես պետք է հայտնենք, միչև մեր ռազմավարական գործընկերները հասկանան, որ այն չնչին կոմերցիոն շահույթը, որ նրանք ստանում են, կարող է շատ մեծ քաղաքական կորուստների բերել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, թե ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին միայն առևտրային շահի տիրույթում է, իսկ այդ վաճառքից ստացված գումարն օգտագործվում է բարի նպատակներով, այդ թվումգ ԵՏՄ-ի շրջանակներում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս