Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանում է տնտեսական ցուցանիշները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանություններ է ներկայացրել 2015 թվականի հունվար-փետրվարի մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների տվյալների վերաբերյալ։

Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կայքում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.5%: Միաժամանակ, փետրվարի ՏԱՑ-ը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ և փետրվարը ընթացիկ տարվա հունվարի նկատմամբ ավելի արագ են աճել` համապատասխանաբար 0.2 և 2.5 տոկոսային կետով` կազմելով 3.6% և 8.3%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են ծառայությունների` (աճը` 4.6%), գյուղատնտեսության (աճը` 3.6%) և շինարարության (աճը` 0.8%) ոլորտները:

Արդյունաբերության ծավալի -1.8% նվազումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում բաժնի -18.1% նվազմամբ: Ի տարբերություն վերջինիս, աճ է գրանցվել մշակող արդյունաբերությունում` 2.7%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 7.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 4.6% բաժիններում: Եթե արդյունաբերությունից զատենք էներգետիկան, ապա կարելի է փաստել, որ արդյունաբերության աճը (առանց էներգետիկայի) կազմել է 3.7%:

Արտաքին առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալների առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս