Իրանը համաձայնվել է իր դեմ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացմանը. Al Arabiya

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը համաձայնվել է իր դեմ սահմանված պատժամիջոցների աստիճանաբար չեղյալ հայտարարմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու «Վեցնյակը» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները կարող են երկարաձգել մինչև ապրիլի 2-ը:

Հաղորդվել էր նաև, որ «Վեցնյակը» քննարկում է նաև Թեհրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների մասնակի վերացման հնարավորությունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանն ու «Վեցնյակը» սկզբունքային պայմանավորվածության են եկել իրանական միջուկային ծրագրի առանցքային բոլոր հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս