Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալն ունի իր դրական կողմերը. Ուորեն Բաֆեթ

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ներդրող-միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ եվրոգոտին լիովին կարող է վերապրել արժութային միությունից Հունաստանի հեռանալը: Ավելին, տարածաշրջանը կարող է օգտվել այդ իրավիճակից.

«Եթե արդյունքում բոլորն անգիր անեն, որ կանոնը նշանակում է ինչ-որ բան, և միության անդամները համաձայնության գան ընդհանուր ֆիսկալ քաղաքականության կամ էլ դրա նման բանի շուրջ, ապա այդ ժամանակ եվրոյի համար դա վատ չի լինի»:

Նա ընդգծել է, որ եվրոն ներկա պահին ունի կառուցվածքային խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ ողջ նախագիծը պետք է անպայմանորեն ձախողվի, և որ կարելի է հարմարվել այդ խնդիրներին: Բաֆեթը կարծում է, որ մի շարք երկրներ չեն կարողանում անել դա, և այդ դեպքում նրանք պետք է լքեն միությունը:

Տեսանյութեր

Լրահոս