Բաժիններ՝

Քաղաքական ապաստան ստանալու համար ՀՀ-ից եվրոպական երկրներին դիմողների թվի ավելացումը պայմանավորված չէ հետապնդումներով

2013թ. համեմատ 2014թ. քաղաքական ապաստան ստանալու համար ՀՀ-ից եվրոպական երկրներին դիմողների թվի ավելացումը պայմանավորված չէ հետապնդումներով: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարնման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ մեր շատ համաքաղաքացիներ եվրոպական տարբեր երկրներում կեցության կարգավիճակ ստանալու համար ուղղակի այդ ձևն են ընտրում: Ի՞նչ հետապնդումների մասին է խոսքը: Այդ հետապնդում ասողների մի ստվար հատվածն էլ, որ դիմում է Եվրոպայի երկրներին, դիմում է ոչ թե քաղաքական հետապնդման, այլ այլ կարգի հետապնդումների համար էլ»,- ասաց Վ.Տերտերյանը:

Ըստ նրա՝ հետապնդումների մասին հիմնավորմամբ հայերը պարզապես խաբում են Եվրոպային, իսկ շատ հաճախ խոսքը գնում է սեռական փոքրամասնությունների մասին:

Հարցին, թե Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանը կարո՞ղ է քաղաքական ապաստան հայցել Եվրոպայից, Վ.Տերտերյանը պատասխանեց, որ դա այն պատճառը չէ, որով կարելի է դիմել և այդ միջադեպով ՀՀ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս