Բաժիններ՝

Դավութօղլուն Ստամբուլում դատախազին պատանդ վերցնելը որակել է որպես ժողովրդավարության վրա հարձակում

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում դատախազ Մեհմեթ Սելիմ Կիրազին պատանդ վերցնելը որակել է որպես ժողովրդավարության վրա հարձակում:

Ստամբուլի Արդարադատության պալատի շենքում երեկ ծավալվել է արյունալի դրամա: Այնտեղ մուտք են գործել երկու զինված անձինք՝ ներկայանալով իբրև փաստաբաններ: Նրանք հանդիսացել են երկրում արգելված «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական ճակատ» (DHKP-C) ձախ արմատական խմբավորման անդամներ:

Նրանք պատանդ են վերցրել դատախազին, ով վարել է Գեզի այգու համար բողոքի ակցիաների ժամանակ ստացած վերքերից մահացած դեռահասի գործը: Ծայրահեղականները պահանջել են նրա մահվանը մասնակից ոստիկաններին դատել «ժողովրդական դատարանով»:

Ծայրահեղականները նաև պահանջել են ազատ արձակել այդ բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված բոլոր անձանց և նրանց վրայից հանել բոլոր մեղադրանքները: Բանակցությունները տևել են 6 ժամ և ավարտվել են ապարդյուն:

Իշխանությունների պնդմամբ՝ գրոհը սկսվել է այն բանից հետո, ինչ սենյակում հնչել են կրակոցներ: Գրոհի ժամանակ ոստիկանները սպանել են նրանց: Դատախազը ստացել է 5 հրաձգային վերք և մահացել է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս