Բաժիններ՝

Հունվար-մարտ ամիսներին Երևանի տարբեր վայրերից մի շարք գողություններ կատարողին հայտնաբերեցին

Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.

– մարտի 29-ին, ժամը 12.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Պուշկին փողոցի թիվ 1 հասցեի մոտից գողացել է հեծանիվ,

– մարտ ամսին Երևանի Վրացյան փողոցի թիվ 86 շենքի մոտից գողացել է կաշվե բաճկոն և էլեկտրական սղոց` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս,

– Երևանի Չարենցի փողոցի թիվ 41/2 հասցեից գողացել է հեծանիվ,

-հունվար ամսին Քաջազնունի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից գողացել է 1 արկղ օղի,

-մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված դրամապանակից գողացել է գումար:

Պատճառված վնասի չափերը պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս