Բաժիններ՝

Տեսանյութ` Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Tsayg.am-ը գրում է. Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 20:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ВК011Т26 (վարորդ` Արա Կարապետյան, ծնվ.1987թ.) և «ԲՄՎ» մակնիշի 93CC939 պետհամարանիշներով (վարորդ` Հրանտ Մինասյան, ծնվ. 1962թ.) ավտոմեքենաները, ինչից Արա Կարապետյանը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պարույր Աթոյանը (ծնվ.1993թ.) տեղում զոհվել են:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հրանտ Մինասյանը (ծնվ. 1962 թ) և «ԲՄՎ» մակնիշի ուղևորուհի Սուսաննա Պողոսյանը (ծնվ. 1962թ.) տեղափոխվել են “Գյումրի” ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար ծանր:

Փրկարարները «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից դուրս են բերել Արա Կարապետյանի և Պարույր Աթոյանի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս