Բաժիններ՝

Համաշխարհային առաջնորդների համար սովորական է դառնում, որ Պուտինը պաշտպանում է ՌԴ-ի շահերը. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձևավորվել է համաշխարհային առաջնորդների ակումբ, որոնք չեն ճանաչում Ռուսաստանն առանց նրա ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի, և որոնք սովորում են նրան, որ Ռուսաստանը կոշտ ձևով պաշտպանում է իր շահերը:

Պեսկովն այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու 15-ամյակին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ: Պեսկովն ընդգծել է, որ 2000 թվականից Ռուսաստանում աճել է երիտասարդ նոր սերունդ, որը տեղյակ չէ Խորհրդային միության փլուզման և 1990-ականների սարսափների մասին, և որը համախմբված է նախագահի շուրջ:

Պեսկովի խոսքերով՝ դրան զուգահեռ ձևավորվել է համաշխարհային առաջնորդների ակումբ, որոնք նույնպես չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի, և որոնք սկսում են սովորել նրան, որ Ռուսաստանը շատ կոշտ ձևով պաշտպանում է իր շահերը:

Պեսկովը նշել է, որ համաշխարհային առաջնորդները սկսում են հասկանալ, որ Ռուսաստանը Պուտինի գլխավորությամբ շարունակելու է անել դա: Պեսկովը կարծում է, որ աշխարհը հրեշի կերպար է հաղորդում Ռուսաստանի այն առաջնորդներին, որոնք համառորեն պաշտպանում ու ապահովում են երկրի շահերը:

Պեսկովն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի բարձր վարկանիշը մեծ պատասխանատվությունը և հիանալի հնարավորություն և ոչ թե վտանգ: Պեսկովի խոսքերով՝ Պուտինը երբևէ չի վախեցել այդ պատասխանատվությունից, ինչպես նաև երբևէ բաց չի թողել այդ հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս