Բաժիններ՝

Սոֆի Դևոյանը՝ սերիալային նոր դերի, ընտանիքի և կես դար բեմում լինելու մասին. bravo.am

Պարի եւ հոգու թատրոնի հիմնադիր Սոֆի Դեւոյանը տեւական դադարից հետո կրկին հեռուստաէկրաններին է: Այս անգամ նա նկարահանվում է «Արմենիա»-ով հեռարձակվող «Բախտաբեր» սերիալում:

Նա BRAVO.am-ին հայտնել է, որ սիրով է ընդունել նոր կերպար կերտելու առաջարկը.

«Սերիալում խաղալն ինձ հաճույք է պարգեւում. եթե որեւէ աշխատանքից հաճույք չեմ ստանում, պարզապես չեմ անում: Յուրաքանչյուր գործս սիրով եմ անում, դրա համար էլ չեմ հոգնում: Ինձ հրավիրեցին, ես էլ չհրաժարվեցի: Ինձ համար կերպարս հետաքրքիր է: Նախկինում միշտ մարմնավորել եմ դրական կանանց, իսկ այս մեկը երեք զավակ ունեցող, չոր բնավորությամբ կին է, չի ընդունում իր հարսին, եւ պարզվում է` ճիշտ է անում: Ինչպես ասում են` մոր կանխազգացումը չի խաբում»:

Սոֆի Դեւոյանը մեզ հետ զրույցում անկեղծացել է, որ շատ կցանկանար թատրոնի դերասանուհի լինել.

«Վերջերս ինձ առաջարկեցին գլխավոր դերով բեմ բարձրանալ, բայց հրաժարվեցի: Երեւի վախեցա, թեեւ հիմա ափսոսում եմ: Թատրոնում խաղալն իմ մանկության երազանքներից մեկն է եղել: Բայց պարն ինձ համար լիարժեք է, ես իմ ողջ կյանքն եմ նվիրել պարին, եթե չսիրեի, այսօր պարի 3 դպրոց չէի ունենա: Սիրում եմ արվեստի հետ կապ ունեցող ցանկացած մասնագիտություն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս