Արևմուտքին անհրաժեշտ է ուժեղ և դեմոկրատական Վրաստան. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, այսօր խորհրդարանում ներկայացնելով տարեկան զեկույց, հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է ուժեղ, դեմոկրատական Վրաստան.

«Հետխորհրդային երկրից դեպի եվրոպական պետություն. հենց այդպես եմ ես հստակեցրել նախորդ տարի խորհրդարանում իմ տարեկան ելույթը, իսկ այս տարի մենք պետք է ամուր քայլ ձեռնարկենք՝ եվրոպական պետության ամրապնդման համար: Պատմական, մշակութային պլանում մենք Եվրոպա ենք:

Մեր ներկայիս մարտահրավերը ժամանակակից եվրոպական Վրաստան կառուցելն է: Այսօր, երբ աշխարհը գտնվում է նոր կարգի փնտրտուքների մեջ, ոչ միայն Եվրոպային, այլև Արևմուտքին է անհրաժեշտ ուժեղ, դեմոկրատական Վրաստան»: Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ մարտի 31-ն այն ամսաթիվն է, երբ ուղիղ 24 տարի առաջ հանրաքվեով հաստատվեց Վրաստանի անկախությունը:

Տեսանյութեր

Լրահոս