ԵՄ ծրագրերից ԿԳՆ-ն ակնկալում է փորձագիտական հիմնավոր եզրակացություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+ նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող ծրագրերին:

Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում,

նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը.

«Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշել է Ա. Աշոտյանը: Արձանագրելով, որ արդեն ավարտին մոտեցող ԵՄ Տեմպուս ծրագիրը եղել է հաջողված, նախարարը հույս է հայտնել, որ նոր Էրազմուս+ ծրագիրը կշարունակվի ավելի արդյունավետ և նպատակային.

«Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ առաջնային նպատակներից մեկը բուհերում ակտիվության մեծացումն է, որը կնպաստի ԵՄ չափանիշներով մրցունակ միջազգային փորձագետների ազգային թիմի ձևավորմանը : Էրազմուս+ ծրագրի համակարգողը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են 40 միջբուհական ծրագրեր, որոնցից յոթում հայստանյան բուհերը դարձել են համակարգող:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրեդիտային շարժունությանը (Credit Mobility), կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում (Capacity Building in Higher Education) և մի շարք կազմակերպչական հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս