Բաժիններ՝

Պուտինը Նյու Յորքում կարող է ելույթ ունենալ ՄԱԿ ԳԱ-ի 70-րդ նստաշրջանի բացման ժամանակ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ելույթ ունենալ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանի բացման ժամանակ: Այս մասին թերթին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Նրա խոսքերով՝ այդ այցը գտնվում է նախապատրաստական փուլում, և որ դրանում վերջնական հստակություն կմտցվի օգոստոսի սկզբին: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը դիտարկում է նման տարբերակը:

Ավելի վաղ Պուտինն արդեն իսկ երեք անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից: Դա տեղի է ունեցել 2000, 2003 և 2005 թվականներին: ՄԱԿ ԳԱ-ի առաջիկա նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Արևմուտքի մի շարք երկրների առաջարկը, որն առնչվում է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից վետո կիրառելու իրավունքը սահմանափակելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս