Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. քաղաքացիների պնդմամբ՝ վիրավորը 1 ժամից ավելի մնացել է դրսում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրան տեղում օգնություն են ցուցաբերել նույն քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն «ամենավերջին խոսքերով հիշում էին» Չարենցավանի բժշկական կենտրոնի օրվա հերթապահ բուժբրիգադին՝ ասելով.

«Մեկ ու կես ժամ ա, զանգահարել ենք Չարենցավանի հիվանդանոց, սակայն նրանք չկան, պատկերացնո՞ւմ եք: Ստիպված զանգահարել ենք վարորդի եղբորը, ով Սևանից ժամանեց և եղբորը տեղափոխեց՝ այն դեպքում, երբ Չարենցավանը վթարի վայրին ավելի մոտ է, քան Սևանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս