Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավար

RBC-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը երեկ հայտարարել է ժամանցային TV խմբի ստեղծման մասին: Դրանում ընդգրկվելու են հոլդինգի 5 եթերային հեռուստաալիքներից 4-ը՝ ТНТ-ը, ТВ-3-ը, Пятница-ն ու 2х2-ը:

Վերջին երեք հեռուստաալիքները «Գազպրոմ-Մեդիայի» մասնիկ են կազմել 2014 թվականին, այն բանից հետո, ինչ փակվեց Վլադիմիր Պոտանինի «Ինտերռոսից» «ՊրոֆՄեդիայի» հիմնական ակտիվների գնման գործարքը:

«Գազպրոմ-Մեդիայի» մեջ մտնում է ևս մեկ եթերային հեռուստաալիք՝ НТВ-ը: Բացի այդ, հոլդինգը ղեկավարում է НТВ Плюс արբանյակային օպերատորը, որը հեռարձակում է մարզական ալիքներ, ինչպես նաև հանդիսանում է Ред Медиа կամպանիայի սեփականատերը (թեմատիկ հեռուստաալիքներ՝ Индия ТВ, Шансон ТВ, Русская ночь և այլն):

Ժամանցային TV-ի խումբը ղեկավարելու է Comedy Club Production-ի հիմնադիրներից և նախկին համասեփականատեր Արթուր Ջանիբեկյանը: Այդ արտադրողը (Comedy Club շոու, սերիալներ Интерны, Универ և այլն) ТНТ-ի համար հանդիսանում է բովանդակության առանցքային մատակարար:

2011 թվականի դեկտեմբերին ТНТ-ը 10 միլիարդ և 272 միլիոն ռուբլով ձեռք է բերել Comedy Club Production-ի 74.99 տոկոսը: Ընդ որում՝ այդ գումարից 7 միլիարդ և 488 միլիոն ռուբլին վճարվել է անմիջապես, իսկ մնացյալ 2 միլիարդ և 784 միլիոն ռուբլին՝ երեք տարվա ընթացքում՝ նախապես պայմանավորված առանցքային ցուցանիշներին հասնելու դեպքում:

Ջանիբեկյանը չի պատասխանել РБК-ի թղթակցի հեռախոսազանգին: «Գազպրոմ-Մեդիայի» մամլո քարտուղար Իննա Մոսկալևան հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից: «Գազպրոմ-Մեդիայի» շրջանակներում ժամանցային հեռուստաալիքների խմբի ստեղծման մասին հայտարարվել է դեռևս 2014 թվականի սկզբին:

Նույն թվականի փետրվարին Միխայիլ Լեսինի հոլդինգի տնօրենների խորհրդի փոխնախագահ դարձավ Վլադիմիր Խանումյանը, ով սկսեց համակարգել «Գազպրոմ-Մեդիայի» բոլոր հեռուստաալիքների աշխատանքը՝ բացառությամբ НТВ-ի: Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի դրությամբ Խանումյանը փաստացիորեն դադարեց պատասխանատու լինել հեռուստաալիքների օպերացիոն կառավարման համար:

Այդ ժամանակ ТВ-3-ի, Пятница-ի ու 2х2-ի համար սերվիսային  ProfMedia Business Solutions ընկերությունը գլխավորեց ТНТ-ը ներկայացնող Վլադիմիր Չոպովը: Ժամանցային բոլոր հեռուստաալիքների ղեկավարումն անցնում է ТНТ-ի թիմին: Այս մասին РБК-ին ավելի վաղ պատմել են «Գազպրոմ-Մեդիայի» երեք ներկայացուցիչներ:

Նրանցից մեկի խոսքերով՝ բոլոր հեռարձակողների համար ընդհանուր ղեկավար ընկերությունը կարող է գլխավորել ТНТ-ի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը: Միշինը երկուշաբթի հրաժարվել է մեկնաբանություն տալուց:

«Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային չորս հեռուստաալիքներից ամենահաջողը ТНТ-ն է: Նա ունի լսարանի միջին օրական ամենաբարձր մասնաբաժինը: 2014 թվականին TNS Russia-ի տվյալներով՝ ТНТ-ի մոտ այդ ցուցանիշը կազմել է 14-44 տարեկան բոլոր հեռուստադիտողների (հեռուստաալիքի նպատակային լսարան) 13.2 տոկոսը:

Այսինքն, նախորդ տարի հեռուստացույց դիտած բոլոր անձանց 13.2 տոկոսը նախընտրել են հենց ТНТ-ի ծրագրերը: «25-59 տարեկան բոլոր ռուսաստանցիները» նպատակային լսարանում ТВ-3-ի միջին օրական մասնաբաժինը նախորդ տարի կազմել է 3.2 տոկոս, «14-44 տարեկան բոլոր ռուսաստանցիները» նպատակային լսարանում Пятница-ի ցուցանիշը կազմել է 2.2 տոկոս, «11-34 տարեկան բոլոր ռուսաստանցիները» նպատակային լսարանում 2х2-ի ցուցանիշը նույնպես կազմել է 2.2 տոկոս:

2013 թվականին «Գազպրոմ-Մեդիայի» հասույթը, առանց հաշվի առնելու «ՊրոֆՄեդիայի» ակտիվների ձեռք բերումը, հասել է 56 միլիարդ և 151 միլիոն ռուբլու, իսկ օպերացիոն շահույթը՝ 12 միլիարդ և 901 միլիոն ռուբլու: 2014 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել:

Տեսանյութեր

Լրահոս