Բաժիններ՝

Շփման գծում դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հաղորդում է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը: Հակառակ կողմից դիտարկմանը Թովուզի շրջանի Կոխանեբի գյուղի մոտակայքում կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պետեր Շվեդբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս