Պուտինը հունիսին կարող է այցելել Բաքու. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հունիսին այցելել Բաքու՝ կապված Եվրոպական առաջին խաղերի բացման հետ.

«Իսկապես կա հրավեր: Չի կարելի բացառել, որ տեղի կունենա նման այց: Մենք հավելյալ կհայտնենք այդ մասին, երբ կընդունվի վերջնական որոշում»: Պատմության մեջ Եվրոպական առաջին խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են 4 տարին մեկ անգամ, Բաքվում անցկացվելու են հունիսի 12-28-ին:

Մրցաշարի ընթացքում խաղարկվելու է 20 մարզաձևի մեդալների 253 կոմպլեկտ: 12 մարզաձևում խաղարկվելու են 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Տեսանյութեր

Լրահոս