Բաժիններ՝

Վրաստանի արևելքում իրականացվում են նավթի որոնման աշխատանքներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նինոծմինդա նավթային ընկերություն» ԲԲԸ-ն Վրաստանի արևելքում իրականացնում է նավթի որոնման աշխատանքներ: Նավթի որոնումն իրականացվում է 4500 մետր խորության վրա, Մանավի գյուղի տարածքում:

Ենթադրվում է, որ տվյալ վայրում հորատումը կարժենա ավելի քան 21 միլիոն դոլար: «Նինոծմինդա նավթային ընկերություն» ԲԲԸ-ն Վրաստանում գործում է 1996 թվականից: 1996-2014 թվականներին ընկերությունը Վրաստանում ներդրել է 211.8 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս