Բաժիններ՝

Երևանի մանկատներից մեկում 10-ամյա տղա է մահացել. news.am

Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը՝ 10-ամյա մի տղա, մոտ երկու շաբաթ առաջ մահացել է: NEWS.am-ի այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է նաեւ մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:

Նա նշել է,  որ երեխան ծնվել էր բազմաթիվ արատներով Հայաստանի մարզերից մեկում, մոտ մեկ տարի առաջ էլ այդտեղ գտնվող մանկատնից տեղափոխվել իրենց մոտ: Տղայի մոտ առկա էր մանկական ուղեղային կաթված, միկրոցեֆալիա, ֆիզիկական եւ մտավոր գլոբալ հապաղում, վերջույթների հյուծում եւ այլն: Երեխան կերակրվում էր զոնդով:

Տնօրենը նշել է, որ երեխայի մահը սպասելի էր, մանկատանը եղած ժամանակ երեխային բուժումներ արել են թե ստացիոնար, թե ամբուլատոր, սակայն այս դեպքում թե բժշկությունը, թե իրենք անզոր էին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս