Ռուսական հավիտենություն՝ եվրոպական շաբաթից հետո

Ըստ ամենայնի, Ռուսաստանն այնքան էլ լավ չի ընդունել Հայաստանում ու նաև Հայաստանից դուրս անցկացված «եվրոպական շաբաթը» և որոշել է օպերատիվորեն փոխհատուցել այն՝ իսկական ռուսական դեսանտ ուղարկելով Երևան: Անցած հանգստյան օրերին Հայաստանում էր Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի բավական մեծաքանակ պատվիրակությունը, որի անդամները հասցրեցին Գյումրիում հերթական անգամ Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններ անել՝ կապված Պերմյակովի դատը ռուսական ռազմաբազայում անցկացնելու հետ:

Երեկ էլ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Թե ինչ կհայտարարի կամ, առանց հայտարարելու, կփոխանցի հայ գործընկերներին Նարիշկինը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Խնդիրն այն է, սակայն, որ այսպիսի, ընդ որում՝ բավական բարձր մակարդակի այցերով ռուսական կողմը փորձում է պատասխանել Հայաստանի եվրոպական խաղերին կամ «կիսախաղերին»: Այսինքն՝ Հայաստանին չեն ներվում անգամ Եվրոպայի հետ հարաբերություններ պահպանելու մասին հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս