Բաժիններ՝

Ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ դեռ շատ անելիք կա. IFC-ի տարածաշրջանային ղեկավար

«Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները՝ այդ թվում Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը»,- այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC – International Finance Corporation)` Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը։ Նա նշել է, որ չնայած դրան, Հայաստանի տնտեսության մեջ առկա են որոշ ավելի մրցունակ ճյուղեր, ինչպես գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը, որոնք զգալի ներուժ ունեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ ստեղծելու համար։

«Այս փխրուն իրավիճակում շատ բան պետք է արվի արվի երկրի ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ։ Դա վերաբերվում է նաև քաղաքական կայունության ապահովմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան վերջերս նախաձեռնեց Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների երկրորդ ծրագիրը։ Այն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից և երկրի կառավարության համար կապահովի խորհրդատվական բնույթի աջակցություն՝ ներդրումային միջավայրի բարելավման համար»,- ասել է վան Բիլսենը։

Ամբողջական հարցազրոււյցը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս