Բաժիններ՝

Ադրբեջանցի սամբիստը ներողություն է խնդրել Հայաստանի հիմնի ժամանակ անվայել պահվածքի համար. Արմենպրես

Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: «Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա արդբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձնից ներողություն խնդրեց` հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրեբջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- ասել է Հայրապետյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս