Ինչպես ունենալ հարթ և փափուկ ոտքեր՝ բնական բաղադրատոմսի միջոցով

Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ և խնամված ոտքերի մասին: Կոպիտ և ճաքճքած կրունկները փչացնում են ոտքերի գեղեցիկ և նուրբ տեսքը՝ պատճառելով մի շարք անհարմարություններ: Սոդան ունի հականեխիչ հատկանիշ և կարող է նվազեցնել ջրի կոպտությունը: Այն կարող է դառնալ ոտքերի խնամքի հրաշալի միջոց:

Սոդան բավականին մատչելի է և արդյունավետ: Օգտագործեք դրա առավելությունները՝ առանց թանկարժեք միջոցների դիմելու:

Ինչպե՞ս մաքրել ոտքերը սոդայի միջոցով

Ձեզանից կպահանջվի 3ճ/գ սոդա և 4-5լ ջուր:

 

Սոդան լցրեք ջրի մեջ և խառնեք: 15-20 րոպե ոտքերը դրեք ջրի մեջ: Կրունկների համար նախատեսված «քերիչով» տրորեք կրունկները, հետո քսեք վազելին կամ բնական քսուք: Այնուհետև 100% բամբակե գուլպաներ հագեք:

Արդյունքը կզգաք անմիջապես: 5-7 օր կրկնեք այս գործողությունը, այնուհետև 7օր դադար տվեք: Այնուհետև նորից կրկնեք: Լավագույն արդյունքի հասնելու համար կատարեք այս գործողությունը 3 անգամ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս