Բաժիններ՝

Նոր Մայդանը կլինի շատ ավելի արյունալի. Յարոշ

Обозреватель պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայում հնարավոր է ամեն բան և առավել ևս Մայդան.

«Մարդիկ ունեն արժանապատվությու, և երբ լցվում է նրանց համբերության բաժակը, նրանք դուրս են գալիս Մայդանի: Եթե տեղի ունենա նոր Մայդան, ապա այն կարող է լինել շատ ավելի արյունալի, քան նախորդի դեպքում էր: Բնականաբար, այն կլինի այլ Մայդան:

Մարդիկ այնքան զենք ունեն ձեռքներին, որ ոչ ոք չի նստի վրաններում ու սպասի 1-2 ամիս, երգեր երգի ու լապտերիկներ թափահարի: Իսկ դա մեծապես ցանկալի չէ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. անցնել դանակի շեղբի վրայով: Մի կողմից պահպանել պետությունը, իսկ մյուս կողմից անել այնպես, որ մակաբույծները չխմեն Ուկրաինայի ժողովրդի արյունը, ինչպես որ խմել են հեղափոխությունից առաջ»:

Յարոշը հավելել է, որ հարկադրված է համոզել կազմակերպության առանձին «տաքգլուխների», որ ներկայիս իրավիճակում նոր Մայդանը կհանգեցնի պետության կորստին. «Մենք ունենք արմատական երիտասարդներ, որոնք արդեն իսկ առաջարկում են գործել հենց հիմա և պատրաստ են թեկուզ վաղը գրավել Գերագույն ռադան, նախագահի աշխատակազմը և բոլորին դուրս նետել այնտեղից:

Մենք փորձում ենք նրանց բացատրել, որ այդ դեպքում կկորցնենք մեր պետությունը, իսկ Պուտինն անմիջապես իր զորքերով կլինի Կիևում: Չգիտեմ՝ ճիշտ եմ վարվում, թե սխալ: Ժամանակը ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս