Բաժիններ՝

Ինչ են փնտրել ոստիկանները Երրորդ մասի Լյովիկի հետ սպանվածի եղբոր բնակարանում. Aravot.am

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանվեցին երեք անձ, որոնցից մեկը Դրաստամատ Թադեւոսյանն էր՝ «Դրո»):

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Դրոյի հոգեհանգստի արարողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները բնակարանի խուզարկության թույլտվության որոշմամբ հայտնվել են Դրոյի մոր, ինչպես նաեւ նրա եղբոր` Սեպուհ Թադեւոսյանի (նա Հունաստանից էր վերադարձել եղբորը հրաժեշտ տալու համար) բնակարանում եւ օժանդակ կառույցներում։ Ի դեպ, բնակարանի խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը եւ ուշադրության է արժանի այն, որ խուզարկության անհրաժեշտությունը հիմնավորվել է ոմն Ն. Մ.-ի բնակարանից 2 մլն ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի հափշտակությամբ։

Քրեական հետախուզության աշխատակիցները դա հիմնավորել են նրանով, որ հնարավոր է այդ ոսկեղենը թաքցված լինի Սեպուհի բնակարանում կամ օժանդակ կառույցներում։ Բնակարանում գողությունը, ըստ «օպերատիվ տվյալների», տեղի է ունեցել Դրաստամատ Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս