Բաժիններ՝

Երեկ ԼՂՀ-ում զոհված զինծառայողը Մխչյանից էր, երկու ամսից պետք է զորացրվեր. armtimes.com

Երեկ երեկոյան հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Հովսեփ Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ էր: Նա երկու ամսից պետք է զորացրվեր:

armtimes.com-ի հետ զրույցում Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն ասել է, որ զինծառայողի ընտանիքը վատ սոցիալական պայմաններում է ապրում, հայրն ու եղբայրը ժամանակ առ ժամանակ մեկնում են արտագնա աշխատանքի՝ ընտանիքը պահելու համար:

«Սովորական գյուղացի ընտանիք է, մեկ եղբայր ունի, երկու քույր: Եղբայրը արտագնա աշխատանքի է, բայց դեպքի մասին իմանալուն պես որոշել է գալ, ճանապարհին է»,-եզրափակել է գյուղապետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս