Բաժիններ՝

Ուղիղ 148 տարի առաջ Ռուսական կայսրությունն Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ 1867 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի տարածքը համալրվեց Ալյասկայով, որից որոշել էին ձերբազատվել Ռուսական կայսրության իշխանությունները: Ալյասկայում մարտի վերջին երկուշաբթին ավանդական հանգստյան օր է, քանի որ տեղաբնակները Սյուարդի օրը նշում են հենց այդ օրը:

Իր անվանումը տեղական տոնը ստացել է Ուիլյամ Հենրի Սյուարդի պատվին, ով ԱՄՆ պետդեպարտամենտը գլխավոել է 1861-1869 թվականներին: Պատմության մեջ նա մտել է նրա շնորհիվ, որ Ռուսաստանից գնել է Ալյասկան: Գործարքը կնքվել է ուղիղ 148 տարի առաջ՝ 1867 թվականի մարտի 30-ին: Դրան նախորդել են տևական բանակցություններ:

1867 թվականի մարտի 18-ին կողմերը եկան Ալյասկան վաճառելու գնի շուրջ փոխըմբռնման: Ալյասկան վաճառվեց 7.2 միլիոն դոլարով, պայմանագիրը մարտի 30-ին ստորագրվեց անգլերենով ու ֆրանսերենով: Պայմանագրի ռուսական տարբերակ գոյություն չուներ, քանի որ այն ժամանակ նախընտրում էին միջազգային համաձայնագրերը ստորագրել այլ լեզուներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս