Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը պարտվեց. Ալբանիա-Հայաստան՝ 2:1

2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտվեց Ալբանիայի ընտրանուն:

Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 4-րդ րոպեին մեր ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանը հիանալի անցումով ներխուժեց մրցակցի տուգանային հրապակ, փոխանցում կատարեց կենտրոն, որտեղ Յուրա Մովսիսյանի և Մերժիմ Մավրայի համատեղ ջանքերով գնդակը հայտնվեց Էտրիտ Բերիշայի պաշտպանած դարպասում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը գոլը գրանցել է Յուրա Մովսիսյանի օգտին:

Առաջին խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսում Բեռնար Շալանդի սաները ձախողեցին հանդիպումը: Դաշտի տերերն աստիճանաբար սկսեցին ավելի վտանգավոր գրոհել, ինչը տվեց իր արդյունքը: Նախ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մավրայը, իսկ 4 րոպե անց Գաշին խփեց իր թիմի հաղթական գնդակը:

Նշենք, որ 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականը խաղում էր տասը հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Հովհաննես Համբարձումյանը:

Կարդացեք նաև

Այս հանդիպումից հետո Ալբանիայի հավաքականն ունի 10 միավոր և դեռևս գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը հավաքականը մնաց 1 միավորով վերջին հորիզոնականում:

Եվրո-2016, ընտրական փուլ

Ալբանիա – Հայաստան` 2:1
Գոլերը` Մավրայ 77՛, Գաշի 81՛ – Մովսիսյան 4՛
Հեռացում` Համբարձումյան 70՛
sport.times.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս