Գաստիկը բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի. մանրամասներ. news.am

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Գաստիկը՝ Վահան Հակոբյանը, բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: Այս մասին հայտնեցին  NEWS.am-ի աղբյուրները:

Չի բացառվում, որ դրանք կապված լինեն սպանությանը նախորդած դեպքերի հետ, քանի որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գաստիկին հալածել են, մեքենա վարել նրա ոտքերի վրայով

Կայքի աղբյուրները հայտնեցին, որ գործի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, օրինակ՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված Գաստիկի, Ծգլի եւ Տլեի նկատմամբ: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը եւ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Գաստիկի, Ծգլի եւ Տլեի փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել մեզ հասած լուրերը: Նա միայն նշեց, որ մյուս շաբաթ կբողոքարկի խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս