Եթե ցանկանում եք նիհարել, ուտելուց առաջ ջուր խմեք

Ձմռան ամիսներն օրգանիզմի համար համարվում են տարվա ամենածանր ամիսները. մարդկանց մեծ մասը հենց այդ ամիսներին է ավելորդ քաշ կուտակում:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի քանի հնարքներ, որոնք կօգնեն խուսափել ավելորդ քաշ հավաքելուց: Դրանցից մեկը ջուր խմելն է:

Փաստորեն, նրանք, ովքեր կանոնավոր սնվում են, բայց ֆիզիկական վարժություններ չեն կատարում, խնդիրներ ունեն ավելորդ քաշի հետ: Հարցն այն է, որ ջուր խմելը նվազեցնում է ախորժակը, և ստամոքսն ուտելիքի համար քիչ տեղ է ունենում:

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված հետազոտություններն ապացուցել են, որ իսկապես ջուրը նվազեցնում է ախորժակը, իսկ մասնագետներին հուզում էր 2 հարց.

Կարդացեք նաև

  • Արդյո՞ք սա գործում է
  • Եթե գործում է՝ ո՞ւմ և ինչպե՞ս է օգնում

«Obesity» ամսագրում տպագրված հետազոտություններն ուսումնասիրելով՝ Վիրջինիա նահանգի մասնագետները հանգել են հետաքրքիր եզրակացությունների: Նրանք մոտ 3 ամիս շարունակ հետևել են մեծահասակների 2 խմբի, որոնք օգտագործում էին ցածր կալորիականությամբ մթերքներ:

Առաջին խմբի մասնակիցներն ուտելուց առաջ խմում էին մոտ 2 բաժակ ջուր, իսկ մյուս խմբի մասնակիցները ջուր էին խմում միայն ծարավելիս:

Այն մասնակիցները, ովքեր ուտելուց առաջ էին ջուր խմել, 3 ամիս անց կորցրել են ավելի քան 7կգ, մինչդեռ մյուս խումբը նույնիսկ 5կգ-ի շեմը չէր հաղթահարել:

2 կիլոգրամի տարբերությունը փոքր է թվում, սակայն պատկերացրեք՝ տարեկան կտրվածքով ստացվում է 8կգ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս