Երկար և խիտ թարթիչներ. լավագույն միջոցները՝ թարթիչները երկարացնելու և ամրացնելու համար

Steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց թարթիչներն ավելի խիտ ու երկար դարձնելու համար:

1. Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղը սնուցում է թարթիչները և նպաստում նրանց աճին: Այն կարող է օգնել նաև դիմահարդարումը հեռացնելու գործում: Բամբակի վրա մի փոքր յուղ լցրեք, մաքրեք թարթիչները:

2. Գերչակի յուղ: Բնական միջոցների շարքում գերչակի յուղը լավագույններից է թարթիչների նկատմամբ հոգ տանելու հարցում: Այն զգալիորեն արագացնում է դրանց աճը, դրանք ավելի խիտ դարձնում: Օգտագործելով հատուկ փայտիկներ՝ կարող եք յուղը քսել թարթիչներին:

3. Երիցուկ: Երիցուկի թուրմ պատրաստեք, բամբակը թրջեք և դրեք աչքերին 10-15 րոպե: Պարբերաբար օգտագործելու դեպքում կզգաք արդյունքը:

Կարդացեք նաև

4. Սննդակարգում ներառեք կերատինով հարուստ մթերք՝ հավ, ձուկ, բանջարեղեն, բրինձ: Կերատինն այն հիմնական նյութերից է, որն անհրաժեշտ է մազերի առողջ տեսքի համար:

5. Վիտամին C-ն օգնում է ամրացնել ոչ միայն ոսկորները, այլև մազերն ու թարթիչները:

 

 

Տեսանյութեր

Լրահոս