Բաժիններ՝

Ֆեյսբուքը նոր ֆունկցիա է կիրառում. նա հիշեցնում է անցյալը

Ֆեյսբուքի որոշ օգտատերեր արդեն նկատեցին, որ Ֆեյսբուքն արդեն համատարած գործարկել է «Այս օրը» (On This Day) հիշեցումների ֆունկցիան, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել, թե նախորդ տարիներին տվյալ օրը ինչ գործողություններ են կատարել սոցիալական ցանցում` ինչ գրառումներ և լուսանկարներ են տեղադրել, ում հետ են ընկերացել և այլն: Ֆեյսբուքը միաժամանակ առաջարկում է կրկնել նախորդ տարիների տվյալ օրվա գրառումները, եթե օգտատերը տեսնում է դրա անհրաժեշտությունը:

Ֆեյսբուքի այս նոր ֆունկցիան հիշեցնում է Timehop /timehop.com/ համակարգի այն գործառութը, որը Անդրոիդ սարքերի միջոցով մարդկանց հնարավորություն է տալիս տեսնել մեկ տարի առաջ տվյալ օրը նրանց կատարած գրառումները Instagram-ում, Flickr-ում և Twitter-ում:

Ֆեյսբուքի «Այս օրը» ֆունկցիան ունի յուրահատուկ ձեւավորում: Այն ունի նաև հրաժեշտի նշան` «Այսօրվա համար այսքանը» վերտառությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս