Բաժիններ՝

Սերգեյ Նարիշկինը մարտի 30-ին կժամանի Հայաստան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է ստորին պալատը:

Պլանավորված է, որ այցի ժամանակ Նարիշկինը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Բացի այդ, ռուս պաատգամավորների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին ու «կլոր սեղանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս