Խորհրդականը հարսանիքների է սպասում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ես նորմալ աշխատանքի եմ գնում, նորմալ գալիս եմ, ամեն ինչ շատ նորմալ է, ոչ մի բան ինձ մոտ չի փոխվել»,-ասում է Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեդյանը՝ վստահեցնելով, որ հաճույքով է կատարում ոստիկանապետի խորհրդականի իր պարտականությունները, բայց չի ցանկանում կիսվել, թե ինչ խորհուրդներ է մինչ օրս տվել ոստիկանապետին։

Մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ նա ընդհանրապես աշխատանքի չի գնում՝ նրան վաղուց չեն տեսել ոստիկանությունում, եւ անգամ աշխատասենյակ չունի։ Ինչ վերաբերում է մարզպետի պաշտոնին, ապա Լոնդիկը վստահեցնում է, թե հոգնել էր այդ դժվար գործից։ «Միայն իմ խնդրանքով, նախագահին խնդրել եմ՝ դուրս եմ եկել, հոգնել էի արդեն առավոտը ութին գործի գնալ ու մինչեւ ժամը տասնմեկը մնալ, հիմա շատ ավելի լավ է»,– ասում է նա՝ չթաքցնելով, որ ոստիկանապետի խորհրդականի գործը թոշակառուի գործ է։
Փոխարենը Լոնդիկն անկեղծացավ բիզնեսի ոլորտում տիրող վիճակի ու հատկապես իր հայտնի «Ռենեսանս» ռեստորանի գործերի մասին։

«Գործ չկա, մի երկու-երեք հարսանիք հունվարին է եղել, մի երկու-երեք՝ փետրվարին, այս ամիս չի Եեել՝ Պաս է»,-ասաց նա, բայց անմիջապես կանխեց մեր հարցը օբյեկտը փակելու կամ վաճառելու մասին՝ «ՉԷ, չէ, չեմ փակելու, հունիս ամսից արդեն նորմալ հարսանիքները կսկսվեն, մայիսին էլ հարսանիք չեն անում, բայց հունիսից կլինեն»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս