Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի փառահեղ և շքեղ հանգիստը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, պարզվում է, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է։ Նա մտերիմների հետ մեկնել է Իսպանիա և Ներկա եղել Իսպանիայի առաջնության սուպերկլասիկոյին՝ Բարսե լոնա-Ռեալ Մադրիդ խաղին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի Բարսելոնա-Մանչեստր Սիթի հանդիպմանը։

Քաղաքապետը մեկնել է մարտի 17-ին, վերադարձել օրերս, համենայնդեպս երեկ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ նա շնորհավորանք է տարածել։
Իսկ իսպանական անմոռանալի հանգիստը Աշոտ Հայրապետյանն անցկացրել է Hotel Spa Villa 0limpic Suites 4 աստղանի հյուրանոցում, այցելել է քաղաքի տեսարժան վայրեր, Օթ Opium գիշերային ակումբ և այլն։

Բարսելոնայի Շյոոբ Camp Nou ստադիոնում քաղաքապետը դիտել է մարտի 19-ին և 22-ին կայացած խաղերը՝ Բարսելոնա-Մանչեստր Սիթի, Բարսելոնա-Ռեալ, գոռացել է «գոլ» և ծածանել հայոց եռագույնը։

Ի դեպ, այդ խաղերի տոմսերի արժեքը 140-1250 եվրո է, իսկ նրանք զբաղեցրել են առաջնակարգ տեղեր, որի միջին գինը 450 եվրոյի սահմաններում է։ Մենք հասկանում ենք, որ Աշոտ Հայրապետյանի փառահեղ և շքեղ հանգիստը լավ աշխատելու գրավականն է։ Մնում է հուսալ, որ այնքան, որքան ն ա սիրում Է «Բարսելոնա» թիմը, գոնե դրա կեսի չափ կսիրի Կապանը և կլուծի քաղաքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս