Տարոն Մարգարյանը հայտարարագրել է իր դրամական միջոցները. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» իր այսօրվա համարում գրում է. «Երևանի քաղաքապևտ Տարոն Մարգարյանի պաշտոնապես արձանագրված դրամական միջոցները 2014 թվականի ընթացքում ավելացել են միանգամից 135 միլիոն դրամով (մոտ 287 հազար դոլարով)։

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված քաղաքապետի հայտարարագրերից։ Եթե 2014թ. տարեսկզբին Տարոն Մարգարյանը ունեցել է 115 միլիոն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո, ապա տարեվերջին ՀՀ դրամով նրա ունեցած դրամական միջոցները հասել են 250 միլիոն դրամի։

Քաղաքապետի տարեկան եկամուտները կազմել են 176 միլիոն դրամ, որից ընդամենը 4,5 միլիոն դրամն է աշխատավարձը, իսկ մնացածը ստացվել է գույքի օտարումից։ Ըստ քաղաքապետի 2014թ. հայտարարագրի, նախորդ տարվա ընթացքում Տարոն Մարգարյանը 156,4 միլիոն դրամով (332 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է իրեն պատկանող հողամասը և 15 միլիոն դրամով (մոտ 32 հազար դոլար) «RANGE ROVER Supercharged 4.2 VOGUE » մակնիշ ավտոմեքենան։

Քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանը, հայտարարագրել է 50 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ։

2013թ. մայիսին, երբ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ առաջին համարով վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշեց բավականին մեծ կարողություն՝ 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո, 50 տոկոս բաժնեմաս «Ձեթ ընդ Ձեթ» ընկերությունում (նույնն է «Տաքսի Ձեթ»), 6 միավոր շենք և շինություն, որից 2-ը՝ համատեղ սեփականությամբ, 1 միավոր հողամաս, 3 միավոր հողին ամրակայված այլ անշարժ գույք, ինչպես նաև 3 ավտոմեքենա՝ «Ռենջ Ռովեր» և 2 «Մերսեդես Բենց»։ Իսկ մինչ ընտրվելը՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ և տարածք Երևանում, առևտրի կենտրոն, ամառանոցներ։

Գայանե Աարգսյանն էլ հայտարարագրել էր Փամփուշտների գործարանում 50 տոկոս բաժնեմաս, Արմավիր քաղաքում՝ 60 հեկտար այգի, Պահածոների գործարան, երկհարկանի շինանյութի խանութ, տաքսի ծառայություն («Միլենա»), սուպերմարկետ, մոտ 60 կրպակ, կրպակներ, գովազդային գործակալություն («Բունար»), որը Երևանում ունի 50 վահանակ»։

Կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս