Բաժիններ՝

Մանկապարտեզներում մեծ է բացակա երեխաների թիվը

Ankyun3.am-ը գրում էՀանրակրթական դպրոցներում դասերը վիրուսային հիվանդությունների պատճառով մեկ շաբաթով հետաձգվեցին, իսկ նախադպրոցական հաստատությունները շարունակում են աշխատել, թեև ավելի պակաս հաճախումներով: Այսօրվա տվյալներով քաղաքի 6 մանկապարտեզներ հաճախել է ընդհանուր առմամբ 341 երեխա: Համար 1 մանկապարտեզում բացակաների թիվը կազմել է 14, 2-րդ մանկապարտեզում՝ 42, 3-րդում՝ 2, համար 4 մանկապարտեզում՝ 34, հինգում՝ 10 և վեցերորդում՝ 44 երեխա: Բոլոր բացակայությունների պատճառն, իհարկե, սուր շնչառական հիվանդությունները չեն, բայց բացակա երեխաների գերակշիռ մասը տանն է՝ հիվանդության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս