Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից

Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին;

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոփոխություն չի կրել (ցեղասպանության ճանաչման հարցում): Եթե փոխվի ԱՄՆ-ի դիրքորոշումը, ապա դա կվնասի երկկողմ հարաբերություններին: Մենք բոլորս պետք է ձգտենք խաղաղության, բարեկամության ուղերձ հղելուն:

Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է հեռանալ Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը շարունակում է օկուպացումը: Հայաստանը պետք է մտածի իր մերձակա հարևանների հետ հարաբերությունների մասին: Հայաստանը դեպքերին մշտապես նայում է միակողմանի»:

Տեսանյութեր

Լրահոս