Ռուսաստանի կողմից Ղարաբաղի գրավումն անիրատեսական և հին գաղափար է. ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ

«Արևմուտքը պետք է ավելի վճռական առաջնորդներ ունենար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ Ֆրեդո Արիաս-Քինգը՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի դիտարկումներին, թե ԼՂ հակամարտության կարգավորումն ունի երրորդ ճանապարհ` ԼՂ-ի անցումը Մոսկվայի վերահսկողության տակ:

Նա նշեց, թե բոլորին է հայտնի` Վլադիմիր Ժիրինովսկին «պուտինյան ռեժիմի արտույտն է», և նա մշտապես բաց տեքստով խոսում է այն մասին, ինչը Պուտինին սերտ կանգնած շրջանակները խոսում են շշուկով, Ժիրինովսկին արտացոլում է Կրեմլի դեռևս չբարձրաձայնվող տեսակետները: Ըստ Արիաս-Քինգի` Ռուսաստանը չունի այնպիսի իշխանություն, գործունեության դաշտ, որը թույլ կտա նման բան անել, առավել ևս, երբ Հյուսիսային Կովկասը կորցնելու վտանգի առջև է կանգնած: «Ես դեռ չեմ պատկերացնում՝ ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերահսկել Հարավային Կովկասը, թեև կարող է սադրել լարվածություն, բախումներ հակամարտող կողմերի միջև, ինչը և ներկայումս անում է, «օգնում է» և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին սպառազինությամբ, դիվանագիտական խողովակներով: Դա հեշտ է անելը, բայց Ժիրինովսկու ասածը նման է տաք ջրի նավահանգիստ գրավելուն, դա արդեն հին գաղափար է: Ռուսաստանը նման կարողություն չունի, թեև, եթե Արևմուտքն ունենար ավելի վճռական առաջնորդներ, ապա Պուտինն արդեն ընկած կլիներ, և ուկրաինական զարգացումները տեղի ունեցած չէին լինի: Ամոթ է Արևմուտքի համար»,- ասաց Ֆրեդո Արիաս-Քինգը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս