Բաժիններ՝

Թուրքիայում քրեական պատասխանատվություն է սահմանվում դիմակներով ու «Մոլոտովի կոկտեյլներով» բողոքի ակցիաներին մասնակցելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանն այսօր ընդունել է ներքին անվտանգության մասին սկանդալային օրենքը:

Օրենքը մշակել է Թուրքիայի կառավարությունը 2014 թվականի հոկտեմբերին քրդերի իրականացրած բողոքի զանգվածային ակցիաներից հետո:

Օրենքի համաձայն` ոստիկանությունը փողոցային անկարգությունների ժամանակ ստանում է ավելի լայն լիազորոթւթյուններ, իսկ դրանց մասնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն կկրեն օրենքի առջև:

Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է նախատեսվում դիմակներով, ինչպես նաև «Մոլոտովի կոկտեյլներով», հրավառություններով, դյուրավառ նյութերով շշերով, երկաթե գնդիկներով, պարսատիկներով ու նմանատիպ այլ սարքերով բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Կարդացեք նաև

Դրանք այժմ հավասարեցված են զենք կրելուն: Արգելվում է օգտագործել արգելված կազմակերպությունների խորհրդանշաններով հագուստ, պաստառներ, բաներներ: Ընդլայնվում են ուժային կառույցների աշխատակիցների լիազորությունները:

Օրենքի համաձայն` պաշտոնատար անձինք այժմ իրավասու են ղեկավարության բանավոր հանձնարարականի հիման վրա խուզարկել մարդկանց, նրանց գույքն ու անձնական տրանսպորտային միջոցները:

Ապօրինի ու չարտոնյալ հանրահավաքները ցրելու համար ոստիկանությունն իրավունք ունի օգտագործել ներկված ջրով ջրցան մեքենաներ: Ոստիկանությունն իրավունք է ստանում փողոցային անկարգություններին մասնակցելու կասկածյալին ձերբակալել 48 ժամով և ոչ թե 24 ժամով, ինչպես որ նախկինում էր:

Թուրքիայի կառավարությունն ու իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարծում են, որ այդ միջոցները համապատասխանում են ԵՄ-ի նորմերին, սակայն ընդդիմությունը կտրականապես դեմ է արտահայտվել նոր օրենքին` վստահեցնելով, որ այն խախտում է մարդու իրավունքները Թուրքիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս