Մանուկների նպաստները կուշացնեն. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. «Երեկ «Ժոդովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի նպաստ ները՝ 18 հազարական դրամները, սովորականի պես մինչև ամսվա վերջ չեն բաժանի։ Պարզաբանման համար «Ժողովուրդը» դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հաստատեցին, որ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստները, որոնք բաժանվում էին յուրաքանչյուր ամսվա 20-ից հետո, այս ամիս կուշացվեն։

Նախարարությունից տեղեկացրին նաև, որ մարզերում վճարումները կսկսեն այսօրվանից, իսկ Երևանում գումարները կհատկացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում։ Իսկ թե ինչու են գումարները ուշացնում, նախարարությունից դժվարացան պատասխանել»։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս