Արա Ավետիսյան. «Կյանքում ոչ մեկի չեմ նավսել կամ անիծել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարա նի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով համալսարանի ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի սեքս-սկանդալի հայտնի պատմությանը, ասաց, որ եթե հրապարակումեերը ճիշտ են, ապա դա բացարձակ իրեն չի հետաքրքրում։

«Իմ ժամանակ էլ ինչ ասես չէին գրում, նույնը հիմա են անում։ Շատ բաների չեմ հավատում, բայց եթե անգամ այն, ինչ գրում են, ճիշտ է, պետք է ասեմ, որ ինձ չի հետաքրքրում»,-ասաց պոլիտեխնիկի նախկին ռեկտորը։

Մեր այն հարցին, թե կարծիքներ կան, որ ռեկտորի պաշտոնը լքելուց հետո ինքը «նավսել» է այդ պաշտոնն ապագայում զբաղեցնողներին, և դա է պատճառը, որ աղմկոտ պատմությունները մեկը մյուսին հաջոր դում են պոլիտեխնիկում, Արա Ավետիսյանը պատասխանեց. «Կյանքում ոչ մեկի չեմ նավսել կամ անիծել, ով այդպիսի կարծիքի է, թող մտածի իր արածի հետևանքների մասին»։

Ի դեպ, Արա Ավետիսյանը ներկայումս ԵՊՀ-ում դասախոսություն է կարդում, ինչպես նաև աշխաում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում»։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս