Իրանն ու ահաբեկչական խմբավորումները պետք է հեռանան Եմենից. Էրդողան

France24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Եմենում Սաուդյան Արաբիայի ու արաբական մյուս երկրների ձեռնարկած ռազմական գործողությանը և կարող է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել դրան.

«Մենք աջակցում ենք Եմենում իրականացվող ռազմական գործողությանը: Այնտեղից պետք է հեռանան Իրանն ու ահաբեկչական խմբավորումները: Մեր կողմից մենք կարող ենք լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային»:

Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետությանը» հակազդելու հետ կապված` Էրդողանը հայտարարել է, որ բավարար չեն զինյալների դիրքերին միջազգային դաշինքի հասցրած ավիահարվածները.

«Իսլամական պետությանը հաղթելու համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն: Բացի այդ, Իրանը չպետք է Մոսուլում զբաղեցնի զինյալների տեղը»:

Տեսանյութեր

Լրահոս