Բաժիններ՝

Անգամ հաջողակ կառավարություններն են հոգնեցնում. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անգամ հաջողակ կառավարություններն են հոգնեցնում: Սաակաշվիլին այդ կերպ է մեկնաբանել իր և իր թիմի կողմից երկրում իշխանությունը կորցնելը.

«Ուկրաինայում բոլոր գիտեն, որ Վրաստանի բարեփոխումները եղել են հաջող: Սակայն հետո ի հայտ է գալիս հարց, թե ինչու վրացիները չցանկացան շարունակել դրանք, եթե դրանք այդքան հաջող էին:

Բնականաբար, դա ունի պատասխան, սակայն պատասխանը պարզ է. յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր կառավարություն, անգամ հաջող կառավարությունենրը, ձանձրացնում են»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ իր և իր թիմի վրա դրված է եղել 10 անգամ ավելի մեծ պատասխանատվություն, քան կառավարության այլ անդամների դեպքում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս