Բաժիններ՝

Տղամարդը հարվածել է նախկին կնոջ դեմքին և գլխին՝ ուշ ժամի տուն վերադառնալու պատճառով

Դատարան է ուղարկվել 34-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շենքի դիմաց ուշ ժամի տուն վերադառնալուհարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով 2 անգամ հարվածել է իր նախկին կնոջ դեմքին և գլխին ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս արարքտ ՀՀ քրեական օրենսգրքով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս