Բաժիններ՝

2014 թվականին Ռուսաստանում կանխվել է օտար հատուկ ծառայությունների ավելի քան 300 գործակալների գործունեություն. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2014 թվականին Ռուսաստանի տարածքում կանխվել է օտար հատուկ ծառայությունների ավելի քան 300 գործակալների գործունեություն:

Պուտինն այդ մասին հայտարարել է ԱԴԾ-ի կոլեգիայի ժամանակ. «Նախորդ տարի հստակ և արդյունավետ գործել են հակահետախուզության մարմինները, հատուկ գործողությունների ժամանակ կախվել է 52 կադրային աշխատակցի և օտար հատուկ ծառայությունների 290 գործակալների գործունեություն:

Այսօր հատկապես կարևոր է պետգաղտնիքի տակ ընկնող տեղեկությունների պաշտպանության համակարգի կատարելագործումը՝ թույլ չտալու համար ռազմական կազմակերպությունների, մոբիլիզիացիայի պլանների, արդյունաբերական ու պաշտպանական տեխնոլոգիաների մասին տեղեկատվական արտահոսքեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս