Բաժիններ՝

Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուն կարող էր միտումնավոր ոչնչացնել ինքնաթիռը. Մարսելի դատախազ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարսելի դատախազը հայտարարել է, որ Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուն կարող էր միտումնավոր ոչնչացնել ինքնաթիռը: Դատախազն այդ մասին հայտարարել է ուղիղ եթերում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ.

«Գերմանիայի քաղաքացին (կապիտան) սեփական ցանկությամբ թողել է Airbus A320-ի ղեկավարումը: Այն բանից հետո ինչ կապիտանը լքել է օդաչուների սենյակը, նա (երկրորդ օդաչուն) հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, ինչը դարձել է ճակատագրական իրադարձություն և հանգեցրել է ավիաաղետի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական Germanwings ավիաընկերության Airbus A320-ի «սև արկղերի» ձայնագրությունները վկայել են, որ մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից և չի կարողացել վերադառնալ իր աշխատատեղ, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ ներքև սլանալ:

Ֆրանսիայի հարավում ընկած ինքնաթիռում գտնվել է 150 մարդ, որից 144-ը ուղևորներ են, իսկ 6-ը՝ օդանավի անձնակազմի անդամներ: Նրանք բոլորն էլ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս