Բաժիններ՝

Կառավարությունը հաստատել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Դրանց անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը, երբ կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ները, կիրառվելու են հները:

Գործադիրը ինկասացիոն ծառայության մատուցման գործունեության արտոնագրի պահանջների կամ պայմանների պահպանման վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել ոլորտին վերաբերող երեք նախկին որոշումներով սահմանված պահանջների կատարումը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը և առկա խնդիրների վերացմանը:
Կառավարությունը սահմանել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը, հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերին ներկայացվող պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս