«Սուր շնչառական վարակների համաճարակ չկար, իրավիճակը գնահատվել է որպես բռնկում». Արմեն Մուրադյան

Սուր շնչառական վարակների համաճարակ չկար, իրավիճակը գնահատվել է որպես բռնկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Համաճարակի շեմը 1.5 անգամ հատած թվաքանակն արդեն մտահոգիչ էր: Համաճարկ է համարվում, եթե 5 և ավելի անգամ հիվանդացությունը հատում է այդ շեմը: ուստի սա գնահատվել է որպես բռնկում, և կիրառվել են համապատասխան միջոցներ»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը առաջարկ են ներկայացրել, որի ադյունքում արձակուրդները երկարաձգվել են:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս օրերին յուրաքանչյուր մանկապարտեզ գտնվել է հսկողության ներքո. «Ամեն օրվա հսկողությունը թույլ է տվել մանկապարտեզների վերաբերյալ իրականացված հսկողությամբ փակել յոթ մանկապարտեզներ մարզերում, որոնցից 5-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Տավուշի, 1՝ Վայոց Ձորի մարզում»:

Հարցին՝ ինչպիսին են միտումները, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Արձակուրդները երկարացնելուց հետո դիմելիության 1900 թիվը իջել է մինչև 1400, ընդհանուր շտապօգնության կանչերի թիվը 127-ից իջել է մինչև 85, այսինքն՝ կտրուկ նվազում է գրանցվում, և կարծում եմ, որ այդ մտումը կլինի օրինաչափ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս