Գայ-Ակնաշեն ավտոճանապարհի վիճակը բարելավվել է

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության
ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը
հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:

Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետևանքով
ճանապարհահատվածի սկզբնամասում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր:
Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը, իսկ
ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին
լայնական, երկայնական և ցանցավոր  ճաքեր: Բացակայում էին իջատեղերը,
մայթերը և ճանապարհային նշանները:

«Կուարլին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ճանապարհի սկզբնական հատվածի վերակառուցման, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Կատարել են մայթերի, ուղիների և մուտքերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ինչպես նաև նշագծման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

janaparh1Աշխատանքներն իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների
հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Պետական բյուջեի միջոցներից
հատկացվել է 81.900.000 ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական
աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է
շահագործման:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս